Իսլամական հեղափոխությունը հանգեցրեց ԱՄՆ-ի հեգեմոնիայի անկմանը. գեներալ Վահեդի
ԻԻՀ բանակի ռազմաօդային ուժերի հրամանատարն ասել է. «Իրանի իսլամական հեղափոխությունն էական դեր է խաղացել ազատատենչ շարժումների ընդլայնման և ԱՄՆ-ի հեգեմոնիայի անկման գործում»: Այս մասին գրում է ParsToday-ը:
2023 թվականի փետրվարի 1-ը Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակի՝ այգաբացի տասնօրյակի առաջին օրն էր:
44 տարի առաջ այդ օրը՝ հիջրիայի 1357 թվականի Բահմանի 12-ին (1979թ. փետրվարի 1-ին), Իրանի Իսլամական Հանրապետության մեծ հիմնադիր Իմամ Խոմեյնին տասնհինգ տարվա աքսորից և հայրենիքից հեռու մնալուց հետո, ժողովրդի բուռն ընդառաջմամբ իսլամական Իրան վերադարձավ:
Բահմանի 12-ից, որը Իմամ Խոմեյնիի Իրան ժամանելու օրն է, մինչև Բահմանի 22-ը, որը իսլամական հեղափոխության հաղթանակի օրն է, կոչվում է «Ֆաջրի տասնօրյակ»։
ԻՌՆԱ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, այդ առիթով, ուրբաթօրյա աղոթքի քարոզներից առաջ, ԻԻՀ բանակի ռազմաօդային ուժերի հրամանատար, բրիգադային գեներալ, օդաչու Համիդ Վահեդին շնորհավորելով այգաբացի տասնօրյակի առիթով, նշել է, որ հովանավորելով հակագաղութային շարժումներին՝ իսլամական հեղափոխությունն առանցքային դեր է խաղացել ազատատենչ շարժումների ընդլայնման և ամերիկյան հեգեմոնիայի անկման գործում, և թշնամին հասկացել է, որ ձևավորվում է իսլամական մեծ քաղաքակրթություն:
Նշելով, որ այսօր իսլամական հեղափոխությունը բոլոր ժամանակների համար դիմադրության աննախադեպ ձևաչափ է ներկայացրել, գեներալ Վահեդին ասել է. «Պարտադրյալ պատերազմի սկսվելու և մինչ օրս թշնամանքի շարունակման պատճառներից մեկը Արևմտյան Ասիայի տարածաշրջանի նավթագազային ռեսուրսների վրա Արևմուտքի ազդեցության նվազումը և տարածաշրջանային զարգացումներում սիոնիստական կեղծ ռեժիմի գերիշխանությունն ապահովելու ձախողումն է»:
ԻԻՀ բանակի ռազմաօդային ուժերի հրամանատարի խոսքով․«Թշնամին դրա դեմն առնելու համար օգտագործել է իր բոլոր գործիքները, որոնց արդյունքը հիբրիդային պատերազմն է։ Պատերազմ, որը ձգտում է շեղել կամ հետ մղել Իրանի ժողովրդի առաջընթացը»: