ԵՄ-ը ներկայումս չի դիտարկում պատժամիջոցներ Ադրբեջանի դեմ. Բորել

ԵՄ-ի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, պատասխանելով Եվրախորհրդարանի բելգիացի պատգամավոր Ասսիտա Կանկոյին՝ Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ հարցմանը, ասել է. «Պատժամիջոցները (Ադրբեջանի դեմ) ԵՄ-ի գործիքներից միայն մեկն են՝ խթանելու ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականությունը, և այս դեպքում չեն դիտարկվում:

ԵՄ-ի ջանքերը՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ, կենտրոնացած է երկխոսության միջոցով լուծումների հասնելու վրա, և երկու երկրների ղեկավարներն էլ իրենց հանձնառությունն են հայտնել այդ հարցում»։