Что и требовалось доказать!

ԵՄ-ն պատժամիջոցներ չի կիրառի Ադրբեջանի դեմ, այսօր ասել է Ժոզեպ Բորելը։

Ժոզեպ Բորելը այսօր պատասխանել է Եվրախորհրդարանի բելգիացի պատգամավոր Ասսիտա Կանկոյի՝ Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ հարցմանը և նշել, որ ԵՄ-ը ներկայումս չի դիտարկում սանկցիաներ Ադրբեջանի դեմ:

Ահա սա էլ Եվրոպան… բայց պատկերացնում եք ԵՄ տարածքում որևէ տեղ 120.000 մարդ մեկ ամսից ավելի լինեին շրջափակման մեջ նույն ԵՄ կոչվածը ինչ կաներ:

Բորելը նաև ասել է, որ ԵՄ-ի ջանքերը՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ, կենտրոնացած է երկխոսության միջոցով լուծումների հասնելու վրա, և երկու երկրների ղեկավարներն էլ իրենց հանձնառությունն են հայտնել այդ հարցում: Թե ինչ երկխոսություն կարող է լինել քեզ սովահար անող և ցրտին առանց գազ ու էլեկտրական էներգիայի թողած երկրի հետ, երևի միայն Բորելն ու Նիկոլն են պատկերացնում:

Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից