Մուշեղ Մուրադյանը նշանակվեց Շիրակի մարզպետ

Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 26-ի նիստում որոշում կայացրեց Շիրակի մարզպետի պաշտոնից ազատել Նազելի Բաղդասարյանին, մեկ այլ որոշմամբ այդ պաշտոնում նշանակվեց Մուշեղ Մուրադյանը:

Հիշեցնենք, որ նախօերին Շիրակի մարզպետի պաշտոնը զբաղեցնող Նազելի Բաղդասարյանը հրաժարական է տվել:

Մուշեղ Մուրադյանը երկար տարիներ զբաղեցրել է Շիրակի մարզպետարանի աուդիտի բաժնի պետի պաշտոնը, քաջածանոթ է մարզպետարանի ու վերջինիս ենթակայության տակ գտնվող բոլոր կառույցների աշխատանքային առանձնահատկություններին։ Նա մինչ «այ զբաղեցնում էր Արփի լիճ» ազգային պարկի տնօրենի պաշտոնը: