Մեր երկրում կուտակված ու խորացող խնդիրների մեծագույն մասը կապված է կրթության որակի հետ․ Արման Թաթոյան

Մեր երկրում կուտակված և տասնամյակներով այդպես էլ հիմնարար չլուծվող ու խորացող խնդիրների մեծագույն մասը կապված է կրթության որակի հետ: Այս մասին «Թելեգրամի» իր ալիքում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։

«Մինչև իրապես չարժևորենք ու իրական ջանքեր չներդնենք այս ոլորտում, մենք շարունակաբար բախվելու ենք խնդիրների, այդ թվում` անդառնալի կորուստներով։ Կրթությունն անփոխարինելի ուժ է, և միայն կրթված մարդը կարող է պտտել իր ոլորտի զարգացման հաջողության անիվը:

Ի դեպ, հունվարի 24-ը կրթության միջազգային օրն էր»։