Սա երկրորդ դեպքն է, երբ զինվորները վառվում են իրենց կացարաններում․ Էդիկ Բաղդասարյան
«Հետք»-ի խմբագիր Էդիկ Բաղդասարյանը գրում է.
«Ասում են՝ բանակում բարեփոխումներ ենք անում: Ինչ բարեփոխում, դուք ո՞նց կարող եք բարեփոխում անել, երբ պարզագույն բաներ չեք կարողանում անել: Սա երկրորդ դեպքն է, երբ զինվորները վառվում են իրենց կացարաններում: Բա ո՞ւր եք, մի սպա չկա՞ էդ զորամասերում, որ հետեւի, թե ինչ պայմաններում են քնում զինվորները, պայմանագրայինները: Լրագրողների առաջ էլ փակել եք բոլոր դռները, թույլ չեք տալիս զորամասեր, դիրքեր այցելել՝ անհեթեթ պատճառաբանություններով»։