Ինչպես Նիկոլը, Վահագն Խաչատուրյանը նույնպես լծված է Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական դաշնակցից թշնամու վերափոխելու գործին. 2

Եվ հասարակության գիտակցությունը մանիպուլացնելով

 

Սկիզբը` այստեղ 

Հայաստանի նախագահի պաշտոնը զբաղեցնող Վահագն Խաչատուրյանը նույնպես, ինչպես Նիկոլը, լծվել է հանրային գիտակցությունը մանիպուլացնելու և Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական դաշնակցից աստիճանաբար թշնամու վերափոխելու, ՀԱՊԿ-ից ՆԱՏՕ թեքելու գործին:

Անդրադառնանք Ռուսաստանի թունդ թշնամիներից մեկի՝ ՆԱՏՕ-ի և Եվրամիության անդամ Էստոնիայի նախագահի հրավերով Էստոնիա այցելած, հունվարի 16-ին Էստոնիայի նախագահ Ալար Կարիսի հետ հանդիպումից հետո համատեղ ճեպազրույցում իրեն տրված հարցին (Հայաստանն արդյոք կարո՞ղ է վստահել Ռուսաստանին որպես անվտանգության երաշխավորի) Խաչատուրյանի պատասխանին:

Ըստ Հայաստանի նախագահի պաշտոնը զբաղեցնողի, սեպտեմբերի 13-ին ՀՀ տարածքի վրա Ադրբեջանի հարձակման դեպքում և ՀԱՊԿ անդամ երկրների, և Ռուսաստանի կողմից առ այսօր մեզ ռազմական օգնություն չի ցուցաբերվել, մինչև հիմա չեն եղել նաև քաղաքական հայտարարություններ, որոնք ակնկալում էր Հայաստանը: Ի՞նչ ռազմական օգնության մասին է խոսքը… Որ գային այստեղ, կռվի մեջ մտնեին Ադրբեջանի հե՞տ…

Հոդվածի նախորդած մասում արդեն նշեցինք, որ Հայաստանը ՌԴ-ին չի դիմել ռազմական օգնություն ստանալու համար անհրաժեշտ «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև բերեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին» պայմանագրի 3-րդ հոդվածով:

Հայաստանի իշխանությունները չեն դիմել 3-րդ հոդվածով հավանաբար նրա համար, որ հետո Ռուսաստանին մեղադրեն ռազմական օգնություն չցուցաբերելու համար, դրանով հանրային գիտակցությունը մանիպուլացնեն, հասարակությանը ներշնչեն, թե Ռուսաստանն անհուսալի, անվստահելի դաշնակից է, հետո Ռուսաստանի հետ մեր ռազմական համագործակցության պայմանագրերը խզեն, Հայաստանից ռուսական 102-րդ ռազմաբազան հանելու պահանջ առաջադրեն, և այդ նպատակին հասնելու դեպքում, Հայաստանն արծաթյա սկուտեղի վրա նվիրեն Թուրքիային, որը դրանից հետո, պարզ է, ինչ կուզի, այն էլ կանի:

Նիկոլը կամ նիկոլենք ՀԱՊԿ-ին կազմակերպության պայմանագրի համապատասխան՝ 4-րդ հոդվածով դիմել են ուշացումով. այն ժամանակ երբ կարող էր լինել ՀԱՊՊ-ի ռազմական օգնությունը, Ադրբեջանը ռազմական գործողություններն արդեն դադարեցրել էր: Այսինքն՝ ՀԱՊԿ ռազմական օգնությունն այդ պահին չէր կարող ունենալ Ադրբեջանի ռազմական գործողությունները դադարեցնելու, Հայաստանի այլ տարածքների բռնազավթում թույլ չտալու նպատակ, այն կարող էր ունենալ Ադրբեջանի բռնազավթած տարածքները հետ վերադարձնելու նպատակ:

Խաչատուրյանը, Նիկոլը ու նրանց թիմի այլ անդամներ կարող են ասել՝ թող դա անեին՝ ձևացնելով, թե իբր տեղյակ չեն ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի բացատրություններին, թե ՀԱՊԿ ռազմական միջամտությունն ինչ հետևանքներ կունենար:

Իսկ իսկապես անտեղյակ ընթերցողների համար ընդգծենք, որ Ադրբեջանի նկատմամբ ՀԱՊԿ ցանկացած ռազմական գործողության դեպքում այն արագորեն վերաճելու էր և վերաճելու է ոչ միայն ՀԱՊԿ- Ադրբեջան լայնամասշտաբ պատերազմի, այլև ադրբեջանա- թուրքական տանդեմի լայնամասշտաբ պատերազմի ՀԱՊԿ-ի դեմ, որի առանցքային անդամ Ռուսաստանն է ստիպված լինելու պատերազմի հիմնական հոգսը վերցնել իր վրա (ՀԱՊԿ զորամիավորումների հիմքը ռուսաստանյան ուժերն են) և պատերազմել երկու ճակատով: Թուրքիան հաստատապես կներգրավվեր և կներգրավվի այդ պատերազմում, քանի որ Ադրբեջանի հետ ունի ռազմական փոխօգնության պայմանագիր, բացի այդ, չի կարող թույլ տալ կրտսեր եղբոր պարտությունը, ջախջախումը, քանի որ դրանով վերջակետ կդրվի իր պանթուրքիստական նպատակների, ծրագրի իրականացմանը:

Խաչատուրյանը չէր կարող չիմանալ, որ ՀԱՊԿ զորքերի (հավաքական ուժերի) թվակազմը մեծ չէ, իսկ Թուրքիան աշխարհի առավել հզոր բանակներից մեկն ունեցող պետությունն է (զինծառայողների քանակով աշխարհում 5-րդը, ՆԱՏՕ-ում՝ 2-րդը, զինված է ժամանակակից սպառազինությամբ, բացի զանգվածային բնաջնջման զենքից, ռազմավարական ռմբակոծիչներից, հիպերձայնային հրթիռներից, մնացած գրեթե ամեն ինչ ունի), Թուրքիայի բանակն իր հզորությամբ կարողություններով մոտ տասն անգամ գերազանցում է Ուկրաինական բանակին:

Հայաստանի նախագահի պաշտոնը զբաղեցնողը չէր կարող չիմանալ նաև, որ ոչ միայն մեծ թվակազմ չունեցող ՀԱՊԿ զորքերը (հավաքական ուժերը). այլև ՌԴ զինված ուժերը սովորական սպառազինությամբ ադրբեջանա- թուրքական տանդեմի դեմ պատերազմելու դեպքում պարտվելու են, քանի որ ՌԴ ԶՈւ-ն այժմ դիմագրավում է իր դեմ ոչ միայն Ուկրաինայի, այլև ԱՄՆ-ի, ողջ Արևմուտքի պատերազմին (հիբրիդային, պրոքսի պատերազմներին, մասնակիորեն նաև՝ անմիջական…) և երկու ճակատով չի կարող պատերազմել (այլ կլիներ իրավիճակը, եթե վերոնշյալ պատերազմը չլիներ):

Խաչատուրյանը չէր կարող չիմանալ նաև, որ ադրբեջանա- թուրքական տանդեմի դեմ պատերազմում չպարտվելու համար, ՌԴ-ն ստիպված է լինելու մարտավարական միջուկային զենք օգտագործել, ինչը նշանակում է բացել Պանդորայի արկղը և ՆԱՏՕ-ի հետ ողջ մոլորակը մոխրացնող լայնամասշտաբ միջուկային պատերազմի միանգամայն իրական վտանգ ստեղծել (այդ առումով ամեն ինչ կախված կլինի նրանից, թե Թուրքիային ՌԴ միջուկային հարվածներից հետո ԱՄՆ-ը, ՆԱՏՕ-ն ինչ որոշում կկայացնեն):

Ի՞նչ է, Հայաստանի նախագահի պաշտոնը զբաղեցնողն, ինչպես ասում են, ուղտի ականջում քնա՞ծ էր, տեղյակ չէ՞ր դեռ 2022թ. մարտին Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովի հայտարարությանը, որ «այլ երկրների տարածքում, այդ թվում՝ Ղարաբաղում լրացուցիչ ճակատների բացումը Ուկրաինային մեծապես կօգնի պայքարել ռուսական հարձակման դեմ»։

Ընդգծենք, որ Ադրբեջանի կողմից դեկտեմբերի 12-ից Քաշաթաղի (Լաչինի) միջանցքի արգելափակման երեք հնարավոր նպատակներից մեկը (թերևս ամենահավանականը) հենց դա է՝ հարկադրելը, որ ռուսական խաղաղապահներն, ի վերջո, ուժի կիրառմամբ բացեն միջանցքը, ինչն էլ առիթ դարձնել Ռուսաստանին ադրբեջանա- թուրքական տանդեմի դեմ պատերազմի մեջ ներքաշելու և նրա համար 2-րդ ճակատ բացելու համար: Դա Ադրբեջանից բացի, Ուկրաինայի, ինչպես նաև, ինչն ավելի որոշիչ ու կարևոր է, Ադրբեջանի և Ուկրաինայի ետևում կանգնած ԱՄՆ-ի, Արևմուտքի, ավելի որոշակի՝ գլոբալիստական, ջհուդամասոնական ուժերի նպատակն է:

Ինչ վերաբերվում է Ռուսաստանի, ՀԱՊԿ անդամ երկրների կողմից համապատասխան հայտարարությունների բացակայությանը՝ Ադրբեջանին բռնազավթած տարածքներից զորքերը հետ քաշելու պահանջ կամ վերջնագիր ներկայացնող, ապա Խաչատուրյանը չէր կարող չիմանալ, որ, ի տարբերություն Արևմուտքի, Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը հայտարարություններ չեն անում զուտ հայտարարություններ անելու համար, և եթե զորքերը հետ քաշելու պահանջն Ադրբեջանը չկատարեր, ինչը հաստատ չէր կատարելու, Ռուսաստանը, ՀԱՊԿ-ն ստիպված էին լինելու ռազմական ուժ կիրառել, ինչը չէին կարող վերոնշյալ պատճառով:

Ռուսաստանը նույնիսկ Ադրբեջանի ագրեսիան դատապարտող քաղաքական գնահատականով չէր կարող հանդես գալ, քանի որ Ադրբեջանն այն անմիջապես առիթ էր դարձնելու հայ- ադրբեջանական հարաբերություններում կամ հակամարտությունում ՌԴ-ին այլևս անաչառ արբիտր չհամարելու, հակամարտության կարգավորման նրա միջնորդական ջանքերը մերժելու համար, հնարավորություն, որի պահպանումը Ռուսաստանը շատ կարևորում:

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան