Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին աշխատանքային այցով ժամանել է Հայաստան

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին աշխատանքային այցով ժամանել է Հայաստան։

Վրաստանի վարչապետը Երևանում է հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստին մասնակցելու նպատակով։

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վրացական պատվիրակությանը դիմավորել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Վրաստանում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանը և Հայաստանում Վրաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Իրակլի Կվանչախաձեն։

Հիշեցնենք, որ 12-րդ հերթական նիստի անցկացման մասին պայմանավորածությունը Հայաստանի և Վրաստանի ղեկավարների միջև ձեռք է բերվել եղել է 2022 թվականի նոյեմբեր ամսին։

Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստը տեղի է ունեցել 2021 թվականի դեկտեմբերին Թբիլիսիում։ Երևանում նիստը վերջին անգամ անցկացվել է 2019 թվականին՝ գրեթե 10 տարվա ընդմիջումից հետո։