Մենք կանգնած ենք շատ լուրջ որոշման առջև. Ռուբեն Վարդանյան (տեսանյութ)

Արցախի շրջափակման պատճառը կապ չունի բնապահպանության հետ։ Այս մասին ասաց Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը Ստեփանակերտ-Երևան «Արցախ․ շրջափակման մեկ ամիս» թեմայով հեռուստակամրջի ժամանակ։

Պետնախարարը հիշեցրեց, որ Ստեփանակերտը դիմել է ՄԱԿ և միջազգային մի քանի այլ կազմակերպությունների՝ փորձագետներ հրավիրելով։ «Մենք համոզված ենք, որ հանքերի գործունեությունը բարձր մակարդակով է, բայց պատրաստ ենք ընդունել միջազգային փորձագետների։ Ճանապարհը փակ է, և հանքերը, միևնույն է, չեն աշխատում։ Փորձագետները պատրաստ են գալ, բայց Բաքվից ասում են, որ ոչ մեկին չեն թողնի, բացի իրենց սեփական մասնագետներից։ Հարցը բնապահպանությունը չէ, այլ միանգամայն այլ հարթությունում է»,- ասել է Վարդանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում