Կարծում եմ՝ լինելու է նաև լուրջ սադրանք, մոտավորապես 10%-ով պայթած Իսկանդերի մակարդակի

Արցախցին չկոտրվեց, դրանով անհարմար իրավիճակ ստեղծեց Հայաստանի վարչապետի աթոռը զավթածի և այլ արևմտյան(թուրքական) գործակալների համար, սրանով է պայմանավորված կապիտուլյանտի վաղվա ասուլիսը։

Ասուլիսը հագեցած կլինի մանիպուլյացիաներով, ստերով, բայց կարծում եմ լինելու է նաև լուրջ սադրանք, մոտավորապես 10%֊ով պայթած Իսկանդերի մակարդակի։

Չեմ կարող ասել, այս անգամ, որ աշխարաքաղաքական կենտրոնին է սադրելու, ամենայն հավանականությամբ կրկին Ռուսաստանին, բայց հաստատ սադրելու է։

Իր տերերին խոստացած «խաղաղության պայմանագիրը» տարեվերջին չկնքեց, միջանցքը դեռ չի բացել, Արցախը դե ֆակտո չի հանձնել, սրանք լուրջ հարցեր են որոնք փաստացի խոստացված ժամանակահատվածում չի կարողացել իրականացնել, հետևաբար սեփական նստատեղը փրկելու համար գնալու է շատ լուրջ սադրանքների, որի արդյունքը կամ սրացնելու է ներքին քաղաքական կյանքը, կամ հրահրելու է հերթական զինված բախումը…

Կապիտուլյանտի յուրաքանչյուր օրը արժենում է մարդկային կյանքեր` հայ մարդու կյանք։

Կարապետ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից