Բռնապետությունն ու Ալիևի հանցագործ ռեժիմը պետք է պատժվի․ Արցախի ՄԻՊ

44-օրյա պատերազմի ընթացքում ևս բազմաթիվ կոչեր են հնչել, բայց դա չի խանգարել, որ Ադրբեջանը շարունակի ռազմական հանցագործություններ կատարել։ Այդ մասին «Թվիթերի» իր միկրոբլոգում գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

«Բռնապետական Ադրբեջանն այն երկիրը չէ, որին կոչերով հնարավոր է կանգնեցնել։ Բռնապետությունն ու Ալիևի հանցագործ ռեժիմը պետք է պատժվի։ Վերջակետ»,-գրել է Արցախի ՄԻՊ-ը։

Արցախն ամբողջական շրջափակման մեջ է: Դեկտեմբերի 12-ի առավոտյան ադրբեջանական կողմը բնապահպանական կեղծ պատրվակներով փակել է Ստեփանակերտ-Գորիս-Երևան միջպետական մայրուղու Շուշի-Քարին տակ խաչմերուկը՝ Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը։

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու հետևանքով Հայաստանից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախի Հանրապետություն։