Ի գիտություն կալանավորված անձանց և դատապարտյալների հարազատների

Հայաստանի արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը տեղեկացնում է, որ քրեակատարողական հիմնարկներում կալանավորված անձանց և դատապարտյալների համար հանձնուքները կընդունվեն մինչև 2022 թվականի դեկտեմբերի 30-ը, ժամը 17-00:

Քրեակատարողական ծառայության հաղորդմամբ, հանձնուքների ընդունում չի իրականացվի 2023 թվականի հունվարի 1,2 և 6-ին։