«Ներկա պահին երեխաների համար եմ մտածում՝ ինչ ուտեն այսօր, նաև դեղորայք չունենք»․ բազմազավակ ընտանիքի հոգսերը շրջափակված Արցախում (տեսանյութ)
Երկու շաբաթից ավելի շրջափակված Արցախում առաջին անհրաժեշտության շատ ապրանքների պակաս է նկատվում․ բազմազավակ Համբարձումյանների ընտանիքում այդ բացն ավելի ակնհայտ է։
«Ներկա պահին պեսոկ, ձեթ չունենք, կարտոֆիլ ընդհանրապես չկա, խանութները դատարկ են։ Խանութում ոչ մի բան մեկ կիլոգրամից ավելի չեն տալիս, ծխախոտը՝ մեկ տուփ։
Դեղորայք չունենք։ Փոքրիկ երեխաս տաքություն ուներ, դեղ չունեինք»,- Արցախի Հանրային հեռուստաընկերության հետ զրույցում պատմում է ընտանիքի մայրը՝ տիկին Կարինեն։
«Չեմ էլ պատրաստվում Ամանորին։ Ոչ մի բան չկա։ Ներկա պահին երեխաների համար եմ մտածում՝ ինչ ուտեն այսօր»,- ասում է տիկին Կարինեն։
Մանրամասները՝ Արցախի Հանրային հեռուստաընկերության տեսանյութում