Աղմկահարույց գործերի ներկայիս խայտառակությունը (տեսանյութ)

Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրն է փաստաբան Աննա Ծառուկյանը։

 Փաստաբանն ամփոփելով տարին՝ անդրադարձ է կատարել իր վարույթում գտնվող մի քանի հնչեղ գործերի, որոնք տեսանելի են դարձնում իրավական համակարգի ողջ փայլն ու թշվառությունը։

Մանրամասն վերլուծության է ենթարկվել «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի քրեական գործը և դատական ընթացքը, ինչ է կատարվում իրականում, ինչու վկաները  չեն դատակոչվում և ինչ կարելի է ենթադրել այդ ամենից։

Զուգահեռ խոսել ենք նաև Անդրանիկ Հովհաննիսյանի գործից, որը կապակցված է Իսագուլյանի քրեական գործին։ Աննա Ծառուկյանը ներկայացրեց այն իրողությունը, որը առկա է Անդրանիկ Հովհաննիսյանի գործում, կիսվեց իր տպավորություններով, թե ինչու է արգելվում Հովհաննիսյանի մուտքը Հայաստան, մի պարագայում, որ եթե կա հանցանք, ապա գոնե պետք է տեղում տեղի ունենար ձերբակալություն։

Ամփոփելով քաղաքական հետապնդում պարունակող գործերը՝ փաստաբանը վստահություն և հույս հայտնեց, որ արդարադատությունը հաղթանակելու է՝ հաշվի առնելով այն փաստերը, որոնք առկա են իրենց ձեռքի տակ և այն համառությունը, որով առաջնորդվում են։

Հաղորդման շրջանակներում խոսել ենք նաև մեկ այլ ոչ պակաս հնչեղություն ունեցող քրեական գործից, որն առնչվում է Վահագն Աբգարյանին։ Աննա Ծառուկյանը որոշակի ուշագրավ փաստեր և օրինակներ բերեց, որը վկայում է գործի «ջուր» լինելը։

Մանրամասները՝ տեսանյութում