Հայաստանի հետ սահմանազատման գործընթացում 8 գյուղ պետք է «վերադարձվի» Ադրբեջանին. Բայրամով

Հայաստանի հետ սահմանազատման գործընթացում 8 գյուղ պետք է «վերադարձվի» (չակերտները՝ Tert.am) Ադրբեջանին. այս գյուղերում ադրբեջանցիներ են ապրել, և այս գյուղերը պետք է «վերադարձվեն» (չակերտները՝ Tert.am)։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, Tert.am-ի փոխանցմամբ հաղորդում է ԱՊԱ-ն։

Նրա խոսքով՝ սահմանազատման շուրջ բանակցությունները Հայաստանի հետ քննարկումների կարևոր ուղղություն են։

«Սահմանազատման գործընթացը, որքան էլ այն բարդ լինի, պետք է իրականանա բանակցությունների միջոցով՝ բոլոր փաստաթղթերի իրավաբանական ուսումնասիրությանը զուգահեռ։

Պետք է քայլ առ քայլ առաջ գնալ։ Այս համատեքստում է 8 գյուղերի հարցը, որոնցում «հարյուրամյակներ շարունակ» (չակերտները՝ Tert.am) ադրբեջանցիներ են ապրել։ Այդ պատճառով այդ գյուղերը պետք է «վերադարձվեն» Արրբեջանին»,- ասել է Բայրամովը՝ ասուլիսի ժամանակ։