Մեծ պատերազմից հինգ պակաս է. 9

Պուտինը կկարողանա՞ կանխել այն…

 

Սկիզբը` այստեղ 

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի բացման առումով վերջին օրերի իրադարձությունները և վերջին տեղեկությունները, ցավոք, լավատեսության հիմք չեն տալիս:

Հակառակը՝ դրանք հաստատում են հոդվածաշարի նախորդած մասում արտահայտած մեր այն կարծիքը, որ Ադրբեջանն իրադարձությունների զարգացումը տանում է դեպի մեծ պատերազմ, իհարկե, առաջին հերթին, Լաչինի միջանցքը համառորեն չբացելով ու հարկադրելով, որ ռուսական խաղաղապահները կամ, վերջիններիս չմիջամտելու դեպքում, հայկական կողմն այն բացի ուժային եղանակով, ինչին Ադրբեջանը սպասում է որպես մեծ պատերազմի առիթ:

Վերոնշյալ սցենարից խուսափելու հնարավորությունը դեռ վերջնականապես սպառված չէ: Դեռ կա մի փոքր հույս, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Սանկտ Պետերբուրգում այսօր կամ վաղը միգուցե հաջողվի համոզել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին Լաչինի միջանցքը բացելու հարցում, Ալիևի վրա Պուտինի կամ Ադրբեջանի վրա Ռուսաստանի ազդեցության ինչ-որ լծակներ, եթե այդպիսիք ընդհանրապես կան կամ բավարար են, տան իրենց արդյունքը: Այդ հույսը, սակայն, ինչպես նշեցինք, փոքր է, նույնիսկ շատ փոքր…

Կասկածից դուրս է, որ մեր թշնամու կողմից Լաչինի միջանցքի փակման հենց առաջին իսկ օրվանից՝ դեկտեմբերի 12-ից, Ռուսաստանը և նրա նախագահ Վլադիմիր Պուտինը թե անձամբ, թե միջնորդավորված կերպով ամեն ինչ արել և այս պահին էլ շարունակում են անել Արցախի Հանրապետության համար կյանքի ճանապարհի նշանակություն ունեցող Լաչինի միջանցքի բացման խնդիրը դիվանագիտական ու քաղաքական ճանապարհով լուծելու համար, բայց Ադրբեջանը, ավելի ճիշտ, Իլհամ Ալիևը հստակ նպատակ ունեն ու շարունակում են մնալ անդրդվելի:

Կասկածից դուրս է նաև, որ Լաչինի միջանցքի բացմանը հասնելու համար Պուտինը շատ կուզենար, որ Սանկտ Պետերբուրգում եռակողմ հանդիպում լինի 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ստորագրած ղեկավարների, այսինքն՝ իր, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլի միջև, և այդ ընթացքում ընդարձակ անդրադարձ կատարվեր հիշյալ հայտարարությամբ և հետագա փաստաթղթերով կողմերի ստանձնած պարտավորությունների կատարմանը:

Սակայն, ինչպես լրագրողներին այսօր ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ եռակողմ հանդիպում չի լինելու, հանդիպումները լինելու են երկկողմ:

«Ոչ, եռակողմ հանդիպում չի լինելու, բայց երկկողմ շփումներ, իհարկե, կլինեն այդ ոչ պաշտոնական հանդիպման շրջանակում»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասել է Պեսկովը։

Կարծում ենք, դժվար  չէ հասկանալ, որ եռակողմ հանդիպման գաղափարը ոչ թե Պուտինն է մերժել կամ նույնիսկ Նիկոլը, այլ հենց Ալիևը, ինչը հուշում է, որ նա մտադիր չէ համաձայնել Լաչինի միջանցքի բացմանը, այլապես խնդիր չուներ եռակողմ հանդիպումը մերժելու (եթե կարողանար երկկողմն էլ կմերժեր, այսինքն՝ Պուտինի հետ հանդիպումից էլ կհրաժարվեր…):

Հաջորդ տեղեկությունը, որը Լաչինի միջանցքի բացման հարցում լավատեսության տեղիք չի տալիս, ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովում ունեցած ելույթի ժամանակ հենց Վլադիմիր Պուտինի կողմից անվիճելի իրականության արձանագրումն է, այն անկեղծ խոստովանությունը, որ աճում է ԱՊՀ երկրների առջև ծառացած մարտահրավերների թիվը, ավելանում են նաև անվտանգության սպառնալիքները, իսկ Համագործակցության ներսում առաջանում են տարաձայնություններ։

«Ցավոք, այս ոլորտում մարտահրավերներն ու սպառնալիքները, առաջին հերթին դրսից, տարեցտարի միայն աճում են,- ասել է Պուտինը:- Պետք է խոստովանել, ցավոք, նաև այն, որ Համագործակցության մասնակից պետությունների միջև նույնպես տարաձայնություններ են ծագում»։

Պուտինը ԱՊՀ երկրների ղեկավարների ուշադրությունը Համագործակցության անվտանգության հանդեպ սպառնալիքների վրա հրավիրել էր դեռևս սեպտեմբերին։ ԱՊՀ երկրների անվտանգության և հետախուզական ծառայությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ՌԴ նախագահը մեղադրել էր Արևմուտքին Համագործակցության երկրների տարածքում «արյունալի ջարդ»‰ սանձազերծելու ցանկության մեջ։ Որպես օրինակ նա բերել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը, ինչպես նաև իրավիճակի սրումը «ԱՊՀ որոշ այլ երկրների սահմաններին»։

Հոկտեմբերի սկզբին ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովում Պուտինը կոչ է արել միջոցներ ձեռնարկել ԱՊՀ երկրների միջև հակամարտությունները լուծելու համար։ Նա մատնանշել է ոչ միայն ուկրաինական ճգնաժամը, այլև հակամարտությունները «հետխորհրդային տարածքի այլ մերձավոր պետությունների միջև» (ՌԴ-ին մերձավոր.- Ա. Հ.)։

Ավելի ուշ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նույնպես ԱՊՀ երկրներին նախազգուշացրել է Արևմուտքի կողմից հնարավոր սադրանքների մասին: Նա նշել է, որ պետք է պատրաստ լինել նման սցենարի։

«Ղազախստանում, Ուզբեկստանում ոչ վաղ անցյալի իրադարձությունները համոզիչ և շատ ուսանելի օրինակներ են,- ասել է Լուկաշենկոն:- Բայց սա միայն սկիզբն է…»:

Անշուշտ, որևէ հայ չի ցանկանում, որ բանը հասնի Լաչինի միջանցքը հարկադրաբար ուժային եղանակով բացելուն և Ադրբեջանին իր կամ (և) իր ետևում կանգնած ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի ուզած մեծ պատերազմի առիթը տալուն, որոնց նպատակը Ռուսաստանին մեր տարածաշրջանում ադրբեջանա- թուրքական տանդեմի դեմ մեծ պատերազմի մեջ ներքաշելով, այստեղ ՌԴ-ի համար 2-րդ ճակատ բացելն է:

Միաժամանակ, սակայն, անվիճելի է նաև այն, որ Լաչինի միջանցքը երկար ժամանակ չի կարող փակված մնալ, Արցախի բնակչությունը չի կարող սովի մատնվել, մնալ առանց դեղորայքի (արդեն 15-րդ օրն է, Հայաստանից օրական շուրջ 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում փոխադրել Արցախ), չի կարող մնալ առանց վառելիքի, հետևաբար եթե Լաչինի միջանցքը դիվանագիտական ճանապարհով հնարավոր չլինի բացել, մնում է այն բացել ուժային եղանակով:

Առաջիկա մի քանի օրերին վերջնականապես պարզ կլինի՝ ՌԴ-ին դիվանագիտական ճանապարհով հաջողվո՞ւմ է բացել Լաչինի միջանցքը, թե ոչ: Մինչ այդ պետք է անպայման սպասել և ջուր չլցնել ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, ադրբեջանա- թուրքական տանդեմի և նրանց ետևում կանգանած գլոբալիստական, ջհուդամասոնական ուժերի ջրաղացին: Իսկ հետո՞…

Իսկ հետո մնում է Լաչինի միջանցքը բացել ուժային եղանակով: Ընդ որում, դա պետք է անել ոչ թե այն ժամանակ, երբ Արցախում վերջնականապես կսպառվեն սննդամթերքի, դեղորայքի, առաջին անհրաժեշտության այլ ապրանքների, բենզինի և դիզվառելիքի պաշարները, և արցախցիներն այլևս չեն կարողանա սպասել, իսկ պատերազմի բռնկման դեպքում կլինեն արդեն հյուծված, առանց սննդամթերքի, դեղորայքի, վառելիքի, այսինքն՝ պատերազմելու կամ նույնիսկ դիմադրելու առումով գրեթե անզոր, այլ մոտակա ժամանակներում, երբ վերոնշյալ անհրաժեշտությունների պաշարները դեռ ամբողջապես սպառված չեն:

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան