ԱՄՆ-ը պետք է հրաժարվի Կիևին տրամադրվող օգնությունից և լուծի սեփական խնդիրները. ԱՄՆ կոնգրեսական
Հանրապետական կոնգրեսական Փոլ Գոսարը կոչ է արել ԱՄՆ իշխանություններին հրաժարվել Ուկրաինային տրամադրվող օգնությունից և կենտրոնանալ Միացյալ Նահանգների ներսում խնդիրների լուծման վրա։
Այսպես է նա արձագանքել Վաշինգտոնից Կիևին տրամադրվող ռազմական օգնության հերթական փաթեթին։
«Արիզոնայի շուրջ իմ բոլոր ճանապարհորդությունների ժամանակ իմ ընտրողներից ոչ մեկը չի ասել, որ Ուկրաինայի պաշտպանությունը պետք է լինի մեր առաջնահերթությունը: Կոնգրեսը պետք է ուղիներ փնտրի մեր սահմաններում շատ իրական խնդիրները լուծելու», – Twitter-ում գրել է Գոսարը:
Պատգամավորը հիշեցրեց, որ ներքին քաղաքականության մեջ ԱՄՆ-ը փորձում է հաղթահարել գնաճի հետ կապված խնդիրները, պայքարել միգրանտների դեմ, կոռուպցիայի դեմ, ինչպես նաև փորձում է լուծել սոցիալական և ռազմական այլ խնդիրներ։