Հայաստանը հրաժարվել է մասնակցել Մոսկվայում նախատեսված եռակողմ հանդիպմանը․ ՌԴ ԱԳՆ

Երևանը հրաժարվել է մասնակցել դեկտեմբերի 23-ին նախատեսված Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպմանը։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի ԱԳ նախարարությունը։

Գերատեսչությունից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 22-ին տեղի է ունեցել ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հեռախոսազրույցը, որի ընթացքում «քննարկվել են ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում գտնվող Լաչինի միջանցքում իրավիճակը, որը սրվել է միջանցքը փակելու տարածաշրջանում հանքավայրերի շահագործման վերաբերյալ կողմերի միջև տարաձայնությունների հետ կապված։
Սերգեյ Լավրովն ընդգծել է Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև անխոչընդոտ հաղորդակցության ապահովման վերաբերյալ եռակողմ պայմանավորվածությունների խստիվ պահպանման անհրաժեշտությունը։ Ափսոսանք է հայտնվել այս տարվա դեկտեմբերի 23-ին Մոսկվայում նախատեսված եռակողմ հանդիպումից Երևանի հրաժարվելու վերաբերյալ, որի ժամանակ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարները քննարկելու էին խաղաղության պայմանագրի նախապատրաստումը»։