Տիգրան Խաչատրյանը՝ փոխվարչապետ, Վահե Հովհաննիսյանը՝ ֆինանսների նախարար

ՀՀ անվտանգության խորհրդի նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց․ «Այսօր Հանրապետության նախագահի հետ էլ ենք քննարկել այդ հարցը և փոխվարչապետի պաշտոնում կնշանակվի Տիգրան Խաչատրյանը, որը մինչ այժմ զբաղեցնում էր ֆինանսների նախարարի պաշտոնը, ֆինանսների նախարարի պաշտոնում կնշանակվի Վահե Հովհաննիսյանը, որն զբաղեցնում է ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնը»։

Նշենք, որ ԱԽ նիստին բացի ԱԽ անդամներից՝ մասնակցել են նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, Պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը: