ՄԱԿ-ում հայտարարել են «Ադրբեջանի հետ լավ գործընկերային հարաբերությունների մասին»

ՄԱԿ-ի Մարդկային բնակավայրերի ծրագիրը (UNHABITAT) լավ գործընկերություն է հաստատել Ադրբեջանի հետ, ինչի մասին են վկայում հաջող իրադարձությունները, մասնավորապես՝ WorldHabitatDay2023-ը:

Դրա մասին սոցցանցերում գրել է ծրագրի գործադիր գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Միխալ Մլինարը։

«Ուրախ եմ Կահիրեի WUF12-ում (Համաշխարհային քաղաքային ֆորում – խմբ.) ողջունել ադրբեջանական պատվիրակությանը»,–գրել է նա: