Մակրոնն անսպասելի հայտարարություն է արել Պուտինի մասին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Génération Do It Yourself (GDIY) փոդքասթի եթերում հայտարարել է, թե կշարունակեր երկխոսությունը Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ՝ նշելով, որ չի բացառում նրա հետ զրույցի հնարավորությունը ցանկացած թեմայի շուրջ:
«Ես հավատում եմ երկխոսության ուժին և կշարունակեի երկխոսությունը Վլադիմիր Պուտինի հետ։ Վերջին մի քանի ամիսներին (երկխոսություն – խմբ.) չի եղել, բայց ես դա չեմ բացառում այս կամ այն թեմայով, այդ թվում՝ ատոմակայանների կամ որևէ այլ թեմայի շուրջ։ Բայց, անկեղծ եմ ասում, կարծում եմ, որ միշտ կարևոր է շարունակել երկխոսությունը», – ասել է Մակրոնը։