Կոչ եմ արել նախագահ Բայդենին գործողություններ ձեռնարկել՝ ապահովելու Արցախի ժողովրդի անվտանգությունը․կոնգրեսական Փալոնը միացել է Բայդենին ուղղված կոչին

ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փելոնն իր գործընկերների հետ համատեղ նամակով դիմել է նախագահ Ջո Բայդենին՝ կոչ անելով ապահովել Արցախի ժողովրդի անվտանգությունը:

Այս մասին կոնգրեսականը հայտնել է իր թվիթերյան միկրոբլոգում։ 

«Գործընկերներիս հետ միասին նամակ եմ հղել նախագահին՝ կոչ անելով գործողություններ ձեռնարկել՝ ապահովելու Արցախի ժողովրդի անվտանգությունն այն բանից հետո, ինչ Ադրբեջանն արգելափակել է Լաչինի միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ վտանգելով հազարավոր մարդկանց», – գրել է Փելոնը:

Հիշեցնեք՝  նախօրին Միացյալ Նահանգների կոնգրեսական Ադամ Շիֆի գլխավորությամբ շուրջ երեք տասնյակ կոնգրեսականներ նամակ են հղել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ կոչ անելով վճռական քայլեր ձեռնարկել՝ ապահովելու Արցախի հայ բնակչության անվտանգությունը։

Արդեն ութերորդ օրն է՝ Ադրբեջանը շարունակում է փակ պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը: 1100 քաղաքացի, որից 270-ը անչափահաս, տուն վերադառնալու հնարավորություն չունի: