Դրամաշնորհային մրցույթ. «Դարձի՛ր կանաչ հյուրատուն»

Ակբա Ֆեդերացիան և Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը մեկնարկում են «Գյուղական տուրիզմի զարգացման» ծրագրի 2-րդ` «Դարձի՛ր կանաչ հյուրատուն» դրամաշնորհային մրցույթը։

Ծրագրի շրջանակում հայտարարված «Դարձի՛ր կանաչ հյուրատուն»  դրամաշնորհային մրցույթի նպատակն է օգնել գյուղական վայրերում գործող այն հյուրանոցներին և հյուրատներին, որոնք ցանկություն ունեն ներդնել բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործման համակարգեր։

Մրցույթին կարող են մասնակցել հետևյալ հյուրանոցներն ու հյուրատները.

  • ցանկանում են ներդնել բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործման համակարգ,
  • գտնվում են գյուղական վայրում,
  • պատկանում և կառավարվում են տեղի բնակիչների կողմից,
  • ունեն առնվազն 5 սենյակ։