Էրիկ Ալեքսանյանն ազատ կարձակվի

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ազատ կարձակվի. այս մասին տեղեկացրել է նրա փաստաբան Գայանե Պապոյանը։

«Էրիկ Ալեքսանյանի կալանքի ժամկետի երկարաձգման վերաբերյալ քննիչի միջնորդությունը դատավոր Մաթևոսյանը մերժեց»,-գրել է փաստաբան Գայանե Պապոյանը։

Հիշեցնենք՝ Էրիկ Ալեքսանյանը կալանավորվել էր դատավոր, այժմ կալանքի տակ գտնվող Արուսյակ Ալեքսանյանի գործով. Էրիկ Ալեքսանյանը մեղադրվում է դատավոր Արուսյակ Ալեքսանյանին պաշտոնեական լիազորություններն անցնելու հարցում օժանդակելու մեջ: