Հայաստանում կստեղծվի Ներքին գործերի նախարարություն․ ԱԺ-ը հավանություն տվեց

Հայաստանում կստեղծվի Ներքին գործերի նախարարություն։

ԱԺ-ն արտահերթ նիստում 67 կողմ, 6 դեմ ձայների հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը։

Նոր օրենքով նախատեսվում է, որ ոստիկանապետը կլինի ներքին գործերի նախարարի տեղակալը, միևնույն ժամանակ անվտանգության խորհրդի անդամ, իսկ ոստիկանության զորքերը կդառնան ոստիկանական գվարդիա՝ ավելի ընդլայնված գործառույթներով։