Երևանում ավտովթարի է ենթարկվել դերասան Խորեն Լևոնյանը

Երևանում ավտովթարի է ենթարկվել դերասան Խորեն Լևոնյանը, հայտնում է shamshyan.com-ը։

Դեկտեմբերի 13-ին ժամը 18։40-ի սահմաններում Ագաթանգեղոսի փողոցում բախվել են Խորեն Լևոնյանի վարած Suzuki մակնիշի և Ա․Տ -ի վարած Tesla մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով Լևոնյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Կայքի տեղեկություններով`վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության. Tesla-ի վարորդը եղել է ոչ սթափ (խմած), իսկ Suzuki-ի վարորդ Խորեն Լևոնյանը եղել է սթափ։