Կիևը չի ներկայացրել Ռուսաստանի կողմից իրանական անօդաչուների օգտագործումը հաստատող որևէ փաստաթուղթ

Կիևը չի ներկայացրել Ռուսաստանի կողմից իրանական անօդաչու թռչող սարքերի օգտագործումը հաստատող որեւէ փաստաթուղթ։ Այս մասին հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար, բրիգադային գեներալ Մոհամմադ Ռեզա Աշտիանին՝ խոսելով Իրանի և Ուկրաինայի փորձագետների հանդիպման մասին, փոխանցում է ԻՌՆԱ-ն։

Նշելով, որ Ուկրաինան մինչև հաջորդ նիստը հետաձգել է փաստաթղթերի ներկայացումը, նախարարն ասել է, որ դա անէական խնդիր է, քանի որ բազմաթիվ պնդումներ են արվել՝ հիմնված անհիմն արտահայտությունների եւ լուրերի վրա։

Նա կրկնել է, որ Իրանի եւ Ռուսաստանի միջեւ ռազմական համագործակցություն կա, եւ դա որեւէ կապ չունի Ուկրաինայի պատերազմում իրանական անօդաչու թռչող սարքերի կիրառման մասին հայտարարությունների հետ։