Ալիևն ընդունել է Պուտինի օգնականին. ի՞նչ են քննարկել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ՌԴ նախագահի օգնական Իգոր Լևիտինին։

Հանդիպմանը կողմերը գոհունակություն են հայտնել ռուս-ադրբեջանական երկկողմ հարաբերությունների, այդ թվում՝ տնտեսական կապերի զարգացման կապակցությամբ, նշվել է տրանսպորտի և ենթակառուցվածքների ոլորտներում համատեղ աշխատանքի կարևորությունը։

Զրույցի ընթացքում երկկողմ և տարածաշրջանային հարթությունում քննարկվել են տրանսպորտի, տարանցման, նյութատեխնիկական ապահովման հարցեր, այդ թվում՝ Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի և այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հնարավորությունների ընդլայնման հետ կապված հարցեր։