Խրամատ սարքելու փոխարեն, տոնածառ զարդարեցին…

Այսօր երկրի թիվ մեկ դավաճանի մասնակցությամբ, Հանրապետության Հրապարակում խրախճանք է լինելու…

Ավելի քան 10000 քառ.կմ տարածք թշնամուն նվիրաբերած, 500-ից ավելի երիտասարդի գլուխ կերած ՀՀ կառավարությունը, 10000-ից ավելի վիրավոր ունեցող երկրում մի քանի օրվա համար հսկայական գումար է ծախսում, պատմամշակութային շենքեր ավերում, որ մի քանի տասնյակ մարդու ուրախացնի։

Ընդամենը փաստեմ հետևյալը, 2020 թ․ կապիտուլյացիայից հետո, սահման դարձած Վերին Շորժայից մինչև Ներքին Հանդեր նորմալ կահավորված խրամատներ, դիրքեր չունենք, հանգստի ու պատսպարվելու համար ամրություններ չկան, համապատասխան տեխնիկայի և ենթակառուցվածքների  բացակայության պատճառով լիքը վիրավոր տղերք սեպտեմբերին այրան վարակումից մահացան, տաքանալու համար վրանում  վառարանից այրվածքներ ստացած և մահացած Պալյան Պողոսյանի հիշատակը դեռ թարմ է…

ՈՒ այսքանից հետո, փոխանակ առաջնագիծը կահավորվի, սրիկաների ոհմակը դեռևս թարմ վշտի, բազմաթիվ չթաղված տղաների դիակների վրա, խարախճանք է կազմակերպելո՞ւ…

Երևի՞ արժանի ենք

Կարապետ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից․