Թուրք-ադրբեջանական հետքը Իրանի ներքաղաքական կյանքում

2022 թվականի սեպտեմբերի 16-ին Իրանի Իսլամական Հանրապետությունում սկսվեցին զանգվածային բնույթ կրող բողոքի ակցիաներ: Պատճառը ազգությամբ Քուրդ՝ 22-ամյա Մահսա Ամինիի մահն էր։ Ցուցարարները վանկարկում էին <<زن،زندگی،آزادی>> (կին,կյանք,ազատություն) և ցուցարարներին վրդովվեցրել էր այն փաստը,որ Թեհրանի բարոյականության ոստիկանությունը իբրև ծեծել և հասցրել է մահվան երիտասարդ աղջկան,սակայն մինչ նրա մահվան լուրի հաստատումը Իրանի Արևմտյան Ադրբեջան նահանգում սկսվել էր զինված անհնազանդություններ «ցուցարարների» կողմից: Մի քանի օր անց ցույցերը վերաճեցին խանութների թալանի և զինված անկարգությունների։ Որտեղի՞ց ցուցարարներին զենք և ո՞վ կամ ովքե՞ր են կանգնած այս ամենի հետևում։ Պետք է չմոռանալ,որ մինչ այս ամենն Իրանի Իսլամական Հանրապետությունն ամենաբարձր և պաշտոնական ատյաններից հայտարարել էր,որ խտրականորեն դեմ է որևէ միջազգային սահմանի փոփոխության՝փաստացի մերժել է թուրք-ադրբեջանական «միջանցքային» գաղափարը և բազմիցս շեշտել հայ-իրանական սահմանի կարևորությունը և հազարամյա պատմությունը,այսինքն՝ թուրք-ադրբեջանական ընկալմամբ արտահայտել է ծայրահեղ հայանպաստ դիրքորոշում։Նաև հիշենք այն փաստը, որ իրանական բանակը և մեծամասամբ իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը գտնվել է (և այժմ էլ) գտնվում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմաններին։ Թուրք-ադրբեջանական տանդեմը՝ մասնավորապես Իսրայելի և արևմուտքի թույլտվությամբ փորձեցին ներսից քանդել Իրանը և իրենց նպատակները համադրել Իրանում առաջացած սոցիալական խնդիրների հետ։ Նրանք սկսեցին զինել մասնավորապես իրանական Ադրբեջանը և Քուրդիստանը՝ փորձելով շեղել Իրանի ուշադրությունը և ակտիվացնել անջատողական տրամադրությունները այդ շրջաններում։ Իսկ ինչո՞վ է մեզ սպառնում Իրանի ներքին անկայունությունն ու թուլացումը։ Փաստացի այսօր կարելի է ասել,որ ռուսական գործոնին զուգահեռ նաև Իրանն է թուրք-ադրբեջանական տանդեմին հետ պահում Հայաստանի Հանրապետության հանդեպ ոտնձգություններից՝ քանի որ ո՜չ Թուրքիան ո՜չ էլ առավել ևս Ադրբեջանը իրենց չեն կարող թույլ տալ ուղիղ ռազմական առճակատում Իրանի հետ։ Մեզ միայն մնում է ճիշտ գնահատել մեր ուժերը և սերտորեն համագործակցել բարեկամ և դաշնակից երկրների հետ։

Արեգ Նոշադյանի ֆեյսբուքյան էջից