ԱԺ-ը չընդունեց հայտարարություն՝ ի պատասխան Ադրբեջանի հռետորաբանության

ԱԺ ընդդիմության հրավիրած արտահերթ նիստում չընդունվեց «ՀՀ Ազգային ժողովի հայտարարությունն Ադրբեջանի խորհրդարանի 2022 թվականի նոյեմբերի 8-ի հայտարարության կապակցությամբ» ԱԺ հայտարարության նախագիծը, որը հեղինակել էր «Հայաստան» խմբակցությունը։

Կողմ քվեարկեց միայն ընդդիմությունը՝ 31 պատգամավոր։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները չմասնակցեցին քվեարկությունը։

Այսպիսով՝ 31 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ հարաբերակցությամբ ՀՀ ԱԺ հայտարարությունն Ադրբեջանի խորհրդարանի 2022 թվականի նոյեմբերի 8-ի հայտարարության կապակցությամբ չընդունվեց։ Իսկ այն, ըստ ընդդիմադիրների, պետք է լիներ «մեր հավաքական պատասխանը Ալիևի վարած քաղաքականությանը, հռետորաբանությունը, նաև մեր համերաշխությունը Արցախի Հանրապետության խորհրդարանի ընդունած որոշմանը»։