«Վերելք»․ Հանրային համատարած սպազմ (տեսանյութ)

Համացանցում կարելի է հանդիպել այսպիսի տխուր գրառումների՝

– «Հայաստանի հասարակությունն ինքնամեկուսացել է իշխանությունից, ինքնամեկուսացել է ընդդիմությունից, ինքնամեկուսացել է իրականությունից և իր համար ամեն ինչից առանձնացած ապրում է, չի ուզում ոչ լսել, թե ինչ է կատարվում, ոչ ընկալել, ոչ հավատալ, ոչինչ չի ուզում»։

– «Ո՞վ կարող է բացատրել՝ ի՞նչ է եղել մեզ հետ։ Վե՞րջ, չկա՞նք արդեն որպես հանրություն։ Չկա՞նք որպես ազգ ու ժողովուրդ»։

«Վերելք» հաղորդաշարի սույն թողարկման ժամանակ ներկայացվում է այդ երևույթի բացատրության մի վարկած՝ կոչելով այն հանրային համատարած սպազմ։ Ի՞նչ է այդ սպազմը, ինչպե՞ս է առաջացել, ի՞նչ կործանարար հետևանքների կարող է հանգեցնել այն, եթե ժողովրդին չհանենք այս վիճակից։

Մանրամասները՝ տեսանյութում

Հաղորդման ժամանակ հնչած տեսակետներին կարող եք արձագանքել այստեղ՝ https://www.facebook.com/groups/738623576474779