ԱՄՆ-ը աշխատում է Ուկրաինային ՀՕՊ լրացուցիչ համակարգերի փոխանցման ուղղությամբ

ԱՄՆ-ը աշխատում է դաշնակիցների հետ՝ Ուկրաինային հակաօդային պաշտպանության լրացուցիչ համակարգեր փոխանցելու ուղղությամբ, ասել է Սպիտակ տան խոսնակ Ջոն Քիրբին։

«Մենք շատ սերտորեն համագործակցում ենք դաշնակիցների և գործընկերների հետ լրացուցիչ ժամանակակից հակաօդային պաշտպանության համակարգերի տրամադրման հարցում», – նրա խոսքերը մեջբերում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Քիրբիի խոսքով՝ ԱՄՆ-ը ամեն օր շփվում է Ուկրաինայի հետ՝ իրեն անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու համար։