Սուրեն Պետրոսյանն ազատության մեջ է

Րոպեներ առաջ «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության ղեկավար Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 23-ին մեկ տասնյակ քաղաքացիների ոստիկանները բերման էին ենթարկել Այրումից Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհահատվածից, որը սահմանամերձ գյուղերի բնակիչները փակել էին՝ դեմ արտահայտվելով Տավուշում մեկնարկած սահմանազատման գործընթացին և պահանջելով Հայաստանի իշխանություններից միակողմանի զիջումներ չանել Ադրբեջանին։ Նրանց թվում են եղել նաև Սուրեն Պետրոսյանը, պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին, որն այնուհետև տեղափոխվել էր հիվանդանոց։ Բոլորն ազատ էին արձակվել, բացի Պետրոսյանից։