Մայիսի 9-ին նախատեսված Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մայիսի 9-ին նախատեսված այցը ԱՄՆ հետաձգվել է։

Այս հայտարարությունն արել է Bloomberg-ը։

Հաղորդվում է, որ այս որոշումը կայացվել է Անկարայի համապատասխան խնդրանքի հիման վրա։

Երկու երկրների ղեկավարների վերջին հանդիպումը կայացել է նախորդ տարվա հուլիսին Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում։