Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար

Մոսկվայի և Թեհրանի հարաբերությունները նոր մակարդակի են հասնում:  Այս մասին հայտարարել է Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարար Մոհամմադ Աշտիանին Աստանայում ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ կայացած բանակցություններում։

«Մեր հարաբերությունները միայն խորանում և ընդլայնվում են՝ հասնելով նոր մակարդակի», – Աշտիանիի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նա երախտագիտություն է հայտնել Ռուսաստանի պաշտպանության նախարարին՝ Սիրիայի մայրաքաղաքում հանրապետության հյուպատոսության վրա հարձակման ժամանակ Իրանին աջակցելու համար։