Ջրաբերի տարածքում ընկած ինքնաթիռն ուղղություն է վերցրել դեպի Աստրախան

Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, ժամը 14։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղի տարածքում B55 տիպի ինքնաթիռն ընկել է և բռնկվել։

Դեպքի վայր ժամանած ԱԻՆ փրկարարները տեղում հայտնաբերել են 2 այրված դի։

Հրդեհը մարվել է ժամը 14։41-ին։

ԱԻՆ-ի տեղեկացմամբ, ինքնաթիռը երկտեղանոց է եղել: Այն դուրս է եկել «Զվարթնոց» օդանավակայանից և ուղղություն է վերցրել դեպի Աստրախան: Ճանապարհին ինքնաթիռի հետ կապը կորել է: Ինքնաթիռն ընկել է բաց դաշտում, և որևէ այլ ենթակառուցվածք չի վնասվել: