ՀՀ ԳԱԱ-ն և Վիվեկանանդի միջազգային հիմնադրամը համաձայնագիր կստորագրեն

Հայաստանի և Հնդկաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առիթով Հայաստանի Գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտը նախատեսում է համագործակցության հուշագիր ստորագրել Վիվեկանանդի միջազգային հիմնադրամի հետ։

Այս առիթով ՀՀ ԳԱԱ-ում տեղի է ունենում գիտաժողով։ Վիվեկանանդի միջազգային հիմնադրամը հնդկական հետազոտական կենտրոն է, որտեղ կատարվում են Հնդկաստանում և միջազգային ասպարեզում կարևոր քաղաքական, տնտեսական և սոցիալական տրենդների ուսումնասիրություններ։ Հիմնադրամի շրջանակում գործում են արտաքին քաղաքականության, անվտանգության, տնտեսության, քաղաքակրթական զարգացման հետազոտությունների կենտրոններ։