Ալիևն ընդունել է Ֆիլիպ Ռիքերին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է ԱՄՆ պետդեպարտամենտի՝ Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերին։ Այս մասին տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում կատարելով Ալիևի մամուլի ծառայությանը։ Այսպես են Բաքվում ներկայացնում Ռիքերին՝ «մոռանալով», որ Ռիքերը նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահն է։

Հանդիպման մանրամասների մասին չի նշվում։