Իրականում ո՞ւմ շահերն են առաջ մղում իշխանությունները

Ինձ շատ է հետաքրքրում, թե ՀՀ իշխանություններն ինչպե՞ս են հանդգնում ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստին ընդառաջ հակառուսական ինչ-որ ակցիա նախաձեռնել այն պարագայում, երբ իրենք են խոստովանում, որ ռեսուրսներ չունեն Արցախում ապրող հայության անվտանգությունն ապահովելու համար, իսկ այդ խնդրի իրականացումը մնացել է ռուս խաղաղապահների ուսերին։

Այսինքն՝ եթե ռուսական ներկայությունը չլինի Արցախում, ապա ցեղասպանությունը պատրաստ է։ Ու այստեղ հարց է ծագում, թե իրականում ո՞ւմ շահերն են առաջ մղում իշխանությունները։ Այս հարցին պատասխանելու համար պետք է հասկանալ, թե ո՞ւմ է պետք, որ խաղաղապահները դուրս գան Արցախից։

Առաջին հերթին Թուրքիային, որը ռուսներին Արցախից դուրս մղելուց հետո նպատակ ունեն ամբողջ Հարավային Կովկասը թուրքական ազդեցության տակ գցել։ Ուշադրությամբ հետևեք Թուրքիայի հետ կապված մեր իշխանությունների խոսույթին և կհամոզվեք։

Հայկ Գևորգյանցի ֆեյսբուքյան էջից