Գեներալ Լասիկան հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

ԱՄՆ ԶՈՒ եվրոպական հրամանատարության պլանավորման, քաղաքականության, ռազմավարության և կարողությունների հարցերով տնօրեն, գեներալ-մայոր Դանիել Լասիկան ծաղիկներ է դրել անմար կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Այս մասին տեղեկանում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։

«Նա նաև ծաղկեպսակ դրեց Անհայտ զինվորի գերեզմանին՝ հարգանքի տուրք մատուցելով զոհված զինծառայողների հիշատակին»,- ասված է հաղորդագրությունում։