Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները

Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները: Այս մասին հայտարարել է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։ Սա գործնականում խաղաղության պայմանագրի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկների տեքստի 9-րդ խմբագրությունն է։