Իրանի դերը տարածաշրջանային առաջիկա զարգացումներում (տեսանյութ)

Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրն է իրանագետ, Միջին Արևելքի հարցերի փորձագետ, «Փակագիծ վերլուծական հարթակի» հիմնադիր Հարութ Արթին Առաքելյանը:

Իրանագետի հետ անդրադարձ է կատարվել տարածաշրջանում Իրանի Իսլամական Հանրապետության դերակատարության մեծացմանը, Իրան-Հայաստան, Իրան- Ադրբեջան փոխհարաբերություններին, Իրանի և Ադրբեջանի փոխադարձ կոշտ խոսույթին և սպասվող վտանգներին։

Փորձագետի խոսքով՝ վերջին պատերազմից հետո սկսվեց Հայաստան-Իրան հարաբերությունների պատմության մի նոր էջ, որտեղ երկու երկրների շահերը սկսեցին խիստ համընկնել․ կա միևնույն վտանգը, որը սպառնում է մեզ որպես գոյութենական վտանգ, իսկ Իրանի ազգային անվտանգության համար դա շատ լուրջ խնդիր է, «հետևաբար պատերազմից հետո մենք տեսանք՝ Իրանն իր խոսույթը փոխեց, և փորձեց ավելի շատ շեշտադրումն անել Հայաստանի վրա, Հայաստանի տարածքային ամբողջականության վրա, որ մինչ այդ փորձում էր բալանսավորել իր արևելյան բազմահազարամյա դիվանագիտությունով, և գոնե մենք հայկական կողմից ակնկալում էինք, որ լինելու է համարժեք պատասխան մեր վաղեմի հարևանի անվտանգային կոչերին։ Դա տեղի չունեցավ», – ընդգծեց բանախոսը՝ կարծիք հայտնելով, որ Փաշինյանի այցը Թեհրան Սոչիի հանդիպումից հետո եղել է հենց ռուսական կողմի առաջարկը, ինչը հստակ դիրքորոշման վկայություն է։

Հարութ Արթին Առաքելյանը վերլուծելով Արցախյան վերջին պատերազմը և դրա դրդապատճառներն ու դերակատարներին՝ ընդգծեց, որ բոլոր պատերազմների հիմքում տնտեսական գործոնն է։

Փորձգետի հետ անդրադարձ է կատարվել նաև աշխարհաքաղաքական վերջին զարգացումներին, հնարավոր հանգուցալուծումներին, Չինաստան-Իրան-Ռուսաստան համագործակցության հնարավոր սցենարներին։

Մանրամասները՝ տեսանյութում