Արցախը Հայաստանին կապող Սարավան-«Զանգեր» հատվածում ձյուն է տեղում

Արցախի Հանրապետության տարածքում ավտոճանապարհները բաց են: Լեռնային գոտիներում տեղ-տեղ մառախուղ է, որը նվազեցնում է հորիզոնական տեսանելիությունը:

Արցախի ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունից հայտնում են, որ Արցախը Հայաստանին կապող Սարավան-«Զանգեր» հատվածում տեղում է ձյուն։

ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հորդորում է Ճանապարհատրանսպորտային պատահարներն ու դժբախտ ելքով դեպքերը բացառելու նպատակով՝ խստագույնս պահպանել երթևեկության անվտանգության կանոնները և մեքենաների անվադողերը փոխարինել ձմեռայինով: