ԱՄՆ-ն պետք է վերջ դնի «մեկ տանիք, երկու երկինք» քաղաքականությունը․ Իրանի արտգործնախարար

Իրանի արտգործնախարարը հայտարարել է, որ ԱՄՆ-ը պետք է վերջ դնի «մեկ տանիք, երկու երկինք» քաղաքականությունը և իրական կամք դրսևորի։ Այս մասին գրում է ParsToday-ը:

ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանն իր թվիթերյան միկրոբլոգում անդրադարձել է Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելի հետ չորեքշաբթի օրը կայացած հեռախոսազրույցին և գրել. «Ժոզեպ Բորելի հետ կառուցողական զրույցի ընթացքում ես կրկին ընդգծեցի Իրանի պատրաստակամությունը՝ հնարավորինս շուտ ավարտելու բանակցությունները»։

Իրանի արտգործնախարարը նշել է, որ  ԱՄՆ-ը պետք է վերջ դնի «մեկ տանիք, երկու երկինք» քաղաքականությունը և իրական կամք դրսևորի։

Նա հավելել է. «Մենք լիովին հավատարիմ ենք Իրանի ժողովրդի իրավունքների ապահովմանը»։

Իրանը հայտարարել է, որ եթե ամերիկյան կողմն իրատեսորեն գործի, ապա Վիեննայում հնարավոր է համաձայնության գալ։