Եթե Փաշինյանը ստորագրում է դավաճանական թուղթը մենք ընդունում ենք մարտը և կկռվենք մինչև վերջ, մինչև հաղթանակ, քանի որ կորցնելու բան այլևս չունենք․ Մալյան

Եթե հիշում եք Փաշինյանը իր ընտանեկան թերթով «հավաստի աղբյուր» կեղծանունով հոդվածներ էր հրապարակում խոսռանալով բացահայտել այսպես կոչված «խաղաղության պայմանագրի» ԱՄՆ տարբերակը: Հավաստի աղբյուրը այդպես էլ խոստացածը չարեց: Ենթադրում եմ տարբերակի հեղինակները բամփեցին հավաստի աղբյուրի գլխին և նա սսկվեց: Ինչևէ սույն նյութում հավաստի աղբյուրի փոխարեն դա անում է комсомольская правда լրատվականը:

և այսպես, ըստ նյութի Արցախը վերջնականապես սկուտեղի վրա հանձնվում է ադրբեջանին: Փաշինյանը գրավոր, բոլոր ՀՀ քաղաքացիների անունից հրաժարվում է Արցախից և արցախահայերից:

Անձամբ ես կարծում եմ, որ Փաշինյանը չի կարող նման բան անել: Շեշտում եմ ոչ թե չի ցանկանում այլ չի կարող՝ кишка тонка:

Բայց, քանի որ այս գործընթացները գտնվում են ավարտական փուլում և պայմանագրի ստորագրումը ՕՐԵՐԻ հարց է անհրաժեշտ է պատրաստ լինել բոլոր հնարավոր սցենարների, այդ թվում նաև այս հոդվածի մեջ նշված սցենարին:

Պաթոսը թողնենք մի կողմ, զինվենք ռացիոնալիզմով և հասկանանք ինչ կարող ենք անել, եթե Փաշինյանը Արցախը հանձնի:

  1. եկեք արձանագրենք, որ բազմաթիվ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով մինչև ստորագրումը չենք կարող Փաշինյանին հեռացնել իր պաշտոնից:
  2. Չենք կարող ազգով գնալ պայմանական Բրյուսել և նրա ձեռքից խլելով գրիչը կանխենք ստորագրումը:
  3. Ստորագրումը ըստ իս դեռ վերջը չէ: Ստորագրվողը միջազգային պայմանագիր է և, որպեսզի այն ստանա իրավական ուժ անհրաժեշտ է, որ անցնի ՍԴ-ով (իմ հաշվարկով առնվազն 14 օր) և ԱԺ վավերացում (իմ հաշվարկով առնվազն ևս 14 օր):
  4. Այսինքն ստացվում է, որ, եթե նույնիսկ Փաշինյանը դավաճանաբար հանձնում է Արցախը, ապա մենք դա կանխելու համար ունենք մոտավորապես 30 օր և 2 հնարավորություն:
  5. Եթե Փաշինյանը ստորագրում է Արցախը վերջնականապես ադրբեջանին նվիրելու թուղթը նրա դավաճանությունը այդ ստորագրությամբ ավարտվում է: Հաջորդ դավաճանը դառնում են ՍԴ այն դատավորները ովքեր կհաստատեն այդ հակասահմանադրական թուղթը, հետո դավաճան են դառնում ԱԺ այն պատգամավորները անհատապես ովքեր կքվեարկեն այդ թղթի համար…

Սա վերջին մարտն է լինելու: Վերջին բոլոր առումներով: Այս մարտից հետո կամ այս մղձավանջը կվերջանա, կամ մենք կվերջանանք:

Ես իմ բոլոր ընկերների հետ խոսել եմ վերջին ամսվա ընթացքում: Եթե Փաշինյանը ստորագրում է դավաճանական թուղթը մենք ընդունում ենք մարտը և կկռվենք մինչև վերջ, մինչև հաղթանակ, քանի որ կորցնելու բան այլևս չունենք:

Ավելի մանրամասն ընթացքում կգրեմ:

 

Նարեկ Մալյանի ֆեյսբուքյան էջից