Արմեն Գրիգորյանի արդարացումը մեզ համար սկզբունքի հարց է․ ոչ մի ատյան բաց չենք թողնելու (տեսանյութ)
Սեպտեմբերի 24-ին, ժամը 10։00-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի «Կենտրոն» նստավայրում տեղի ունեցավ Արմեն Գրիգորյանի գործով նախնական դատալսում։
Նախորդ դատական նիստին՝ սեպտեմբերի 12-ին, Արմեն Գրիգորյանի որդին ներգրավվել է որպես օրինական ներկայացուցիչ և պնդել, որ վարույթը շարունակվի՝ նպատակ ունենալով հասնել մեղադրյալի արդարացմանը։
Դատական նիստի ավարտից հետո, ամփոփելով այն, պաշտպաններ՝ Ռուբեն Մելիքյանն ու Արմեն Մաշինյանը նշեցին․«Մենք մի բան ենք ուզում պարզել դատարանից, քանի որ փոխվել է քրեական օրենսգիրքը, մենք պիտի համապատասխանեցնենք այն։ Դատախազը չհամաձայնեց մեզ հետ, դատարանն էլ որոշում չկայացրեց, որ վերադարձնի մեղադրական եզրակացությունը, որ փոփոխի»։
Լրագրող՝ Լուսինե Այրապետյան
Օպերատոր՝ Հակոբ Գումրոյան
Մանրամասները՝ տեսանյութում