Սա ուղիղ միջամտություն է փաստաբանի գործունեությանը, որը խիստ դատապարտելի է

Հարգելի գործընկերներ, երկուշաբթի օրը ժամը 11։00-ին «Հենարան» ակումբում տեղի կունենա մամուլի ասուլիս մեր գործընկեր փաստաբան Էրիկ Ալեքսանյանի կալանավորման դեմ կոշտ կեցվածք դրսևորելու և փաստաբանական գործունեության մեջ դրա բացասական հետևանքների թեմայով։ Սա ուղիղ միջամտություն է փաստաբանի գործունեությանը, որը խիստ դատապարտելի է, այդ թվում այլ անձանց իրավունքների խախտում է։ Այս թեմայի շուրջ իրենց դիրքորոշումը կհայտնեն փաստաբաններ Աննա Ծառուկյանը, Գուրգեն Հովհաննիսյաը և Ժիրայր Ղարագյոզյանը։

Աննա Ծառուկյանի ֆեյսբուքյան էջից