Պուտինը կհաղթի, եթե ԵՄ-ում միասնություն չլինի․ Իտալիայի վարչապետ. «Բլումբերգ»

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կհաղթի Եվրոպային, եթե Եվրամիությունում միասնություն չլինի, հայտարարել է Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին ԵՄ գագաթնաժողովում։

«ԵՄ երկրների միջև պառակտում ստեղծելը Պուտինի ռազմավարության մի մասն է, և եթե ԵՄ-ն միասնություն չցուցաբերի, նա կհաղթի», – ասել է Դրագին։ Նրա խոսքերը փոխանցել են «Բլումբերգի» երկու անանուն աղբյուրները:

Գործակալության զրուցակիցների խոսքով՝ Դրագին նշել է տնտեսական անկման և շուկայի մասնատման բացասական ազդեցությունը ԵՄ միասնության վրա։