Նախիջևանում համաժողովրդական շարժման մասնակիցները պահանջում են միանալ Իրանին

Նախիջևանի ակտիվիստները ժողովրդական շարժում են սկսել՝ Իրանին միանալու պահանջով: Այս մասին գրում է ParsToday-ը:

Ադրբեջանի Channel 13 յութուբյան ալիքը հաղորդել է «Իրանի Նախջավանի ժողովրդական շարժում» խմբի ստեղծման և «Թելեգրամում» մեդիա գործունեություն սկսելու մասին։

Լրագրող Հայդեր Օղուզը  հաղորդման ընթացքում ասել է. «Մարդիկ հոգնել են Նախիջևանի Գերագույն ժողովի նախագահ Վասիֆ Թալեբովի ճնշումներից և պահանջում են Նախիջևանի միացումն Իրանին»։

«Իրանի Նախիջևանի ժողովրդական շարժում» խմբավորումը գործում է կամավոր հիմունքներով։